Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել կառավարող քաղաքական կոալիցիայի անդամ կուսակցությունների ղեկավարների հետ: Ինչպես հաղորդել է ՀՀ ղեկավարի մամլո ծառայությունը, զրույցի ընթացքում քննարկվել են սահմանադրական բարեփոխումների եւ Ազգային Ժողովի առաջիկա նստաշրջանի հետ կապված հարցեր:





