AM
14 Հունիս 2012 - 05:54 AMT

«Երկիր». Կույր ազատամարտիկը չի ուզում «գերի» լինել սեփական երկրում

Թերթը գրում է, որ առաջին կարգի հաշմանդամ, կույր ազատամարտիկ Պարգև Մխիթարյանը ՄԱԿ-ի գրոասենյակի մոտ նստացույց է հայտարարել:

Բանն այն է, որ 2011 թ-ին նա դիմել է քաղաքապետարան, որպեսզի սեփականաշնորհի իր` 1995 թ-ին ստացած 400 քմ այգին: «Բերքատու ծառեր եմ տնկել, այսքան ժամանակ խնամել դրանք, իսկ քաղաքապետի խորհրդական Գրիշա Սարիբեկյանը քնեցնում է գործը և մինչև հիմա պատասխան չի տվել»,-թերթին է ասել Մխիթարյանը: Ազատամարտիկի վերջին հույսը ՄԱԿ-ն է, որի միջոցով նա ուզում է լքել երկիրը. «թող ինձ ուրիշ տեղ ուղարկեն, թող ուրիշներն ինձ գերի վերցնեն, բայց ոչ թե գերի լինեմ Հայաստանի Հանրապետությունում»: