«Չորրորդ ինքնիշխանություն» թերթը գրում է, որ գործարար–պատգամավորներից շատերի համար կարևոր հարց է մնում իրենց հարստությունը բազմապատկելն ու պահպանելը։
«Մասնավորապես գործարար–պատգամավորներ Սամվել Ալեքսանյանը, Ռուբեն Հայրապետյանը, ինչպես նաև Կարո Կարապետյանը` Յուվեցի Կարոն, ու Հարություն Ղարագյոզյանը` Կարամելի Հարութը, պարապ չեն մնում։
Խորհրդարանի ամբիոնից լուրջ հեռավորություն պահող այս մանդատավորները, «ՉԻ» տեղեկություններով, իրարից անկախ փորձում են հաստատվել Սոչի քաղաքում` գործի դնելով տեղի բիզնես իրենց կապերը։ Նույն լուրերի համաձայն, խոսք է գնում այն մասին, որ Յուվեցի Կարոյի ուԿարամելի Հարութի բիզնես հետաքրքրություններն այս քաղաքում հիմնականում կապված են ոգելից խմիչքի արտադրության հետ։ Իսկ Ալեքսանյանի ու Հայրապետյանի մտադրությունները շատ ավելի հեռուն են գնում, քանի որ իրարից անբաժան ընկերները ցանկություն ունեն մեծ սպորտային համալիր կառուցելու կամ Սոչի, կամ Սակի քաղաքներում։ Թե նրանցից ո՞ր մեկի ծրագիրը կարող է իրագործվել Սոչիում կայանալիք օլիմպիական խաղերին ընդառաջ, «ՉԻ»-ն այս առթիվ փորձեց լսել բոլոր կողմերին։
Սակայն նրանց բջջային հեռախոսները ողջ օրվա ընթացքում պարզապես լռում էին» Իսկ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն էլ չխախտեց իր լռության ուխտն ու ասաց. «Աղջիկ ջան, ես հեռախոսով հարցազրույց տվողը չեմ»,–գրում է պարբերականը։





