AM
14 Հունիս 2012 - 07:41 AMT

Հրդեհվել է Սպիտակի սոցիալական ծառայության տարածքային գործակալության սենյակներն ու գույքը

Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Խնկոյան փողոցի թիվ 2 հասցեում գտնվող տնակում երեկ երեկոյան հրդեհ է բռնկվել։ Այնտեղ ներկայումս տեղակայված է Լոռու մարզի սոցիալական ծառայության Սպիտակի տարածքային գործակալությունը։ ԱԻՆ լրատվականի հաղորդմամբ, այրվել է տանիքը, երկու սենյակ` գույքով։ Մասնակի այրվել է նաեւ չորս սենյակներում գտնվող գույքը։