AM
14 Հունիս 2012 - 08:01 AMT

Բնապահպանության նախարարությունը մշակել է «Թռչկան» ջրվեժի անձնագրի նախագիծ

ՀՀ բնապահպանության նախարարությունը տեղեկացնում է, որ մշակվել է «Թռչկան» ջրվեժի բնության հուշարձանի անձնագրի նախագիծը:

Իրականացվել է տարածքի չափագրման, պահպանման գոտու սահմանների ճշգրտման, քարտեզագրման և հուշարձանի անձնագրի նախագծի կազման աշխատանքները:

«Թռչկան» ջրվեժի բնության հուշարձանի անձնագրի նախագիծը տեղադրված է ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում: Առաջարկություններ կարելի է ուղղարկել [email protected] հասցեով: