Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները երեկ Շենավան գյուղի մի բնակաչի տան բակում կայանված չշահագործվող, «ԳԱԶ-21» մակնիշի ավտոմեքենայի զննությամբ բեռնախցիկից հայտնաբերել են պոլիէթիլենային պարկի մեջ լցված կանեփանման, սուր հոտ ունեցող, չորացված և մանրացված զանգված` մոտ 159.6 գ կշռով: Ոստիկանության լրատվական ծառայության հաղորդմամբ, տանտերը հայտարարել է, որ հիշյալ զանգվածը պատկանում է իրեն, պատրաստել է իր օգտագործման համար: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:





