Թերթի հավաստի աղբյուրներով ս.թ. հուլիսի 1-ից փակվում է «Ռադիոհայ» ռադիոկայանի լրատվական բաժինը:
«Դրդապատճառների մասին խոսելով` ռադիոկայանի տնօրեն Անդրեաս Ղուկասյանն ասաց, որ «դա ամառային սեզոնի հետ կապված ժամանակավոր դադար է, և շատ հնարավոր է` վերաբացվի սեպտեմբեր ամսին»: Իսկ մեր աղբյուրները հավաստում են, որ ռադիոկայանի լրատվական բաժնի փակումը կապված է ֆինանսական խնդիրների հետ»,- գրում է թերթը: «Ռադիոհայը» չի համաձայնել Երևանի քաղաքապետարանի կողմից ռադիոկայանին ներկայացված վարձակալության պայմանների բարձրացման հետ:





