Թերթի հավաստի տեղեկություններով, այսօր ՀՀ ազգային անվտանգության ծառայություն հարցաքննության է կանչվել «Սիվիլիթաս» հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանը: «Սիվիլիթասի» շուրջ տեղի ունեցող զարգացումները ցույց են տալիս, որ իշխանությունները Օսկանյանին չեզոքացնելու հարցում վճռական են տրամադրված: Եւ այն, որ երեկ «Սիվիլիթասի» ղեկավարությունը հյուրընկալել է 4 օտարերկրյա դեսպաններին, ցույց է տալիս, որ այդ հաստատությունում լուրջ անհանգստություն կա: Ընդ որում հայտնի չէ` դեսպաններն իրենց նախաձեռնությամբ են գնացել, թե «Սիվիլիթասն» է SOS հնչեցրել: Հիշեցնենք, որ «Սիվիլիթաս» հիմնադրամը մեղադրվում է փողերի լվացման և հարկերից խուսափելու մեջ»,- գրում է թերթը:





