AM
15 Հունիս 2012 - 07:22 AMT

Արթուր Ջավադյանը կմասնակցի ԱՄՀ և ՀԲ Հոլանդիայի ենթախմբի երկրների հանդիպմանը

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հունիսի 15-17-ը մասնակցելու է Բուխարեստում (Ռումինիա) կազմակերպվող Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի Հոլանդիայի ենթախմբի երկրների հանդիպմանը, հայտնում է ԿԲ մամլո ծառայությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվելու են «Հարկաբյուջետային կոնսոլիդացիան, կառուցվածքային բարեփոխումները և տնտեսական աճի շարունակականությունը Եվրոպայում», «Ֆինանսական կայունությունը և զարգացող շուկաների ռիսկերը», «Պետական պարտքի կառավարում՝ ճգնաժամի դասերը» թեմայով հարցեր:

Միջոցառման շրջանակում նախատեսված են նաև ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի հանդիպումները Հոլանդիայի ենթախմբի երկրների կենտրոնական բանկերի ղեկավարների հետ: