ՀՀ ԱԺ խոսնակ Արթուր Բաղդասարյանը հանդիպել Է ՆԱՏՕ ԽՎ անվտանգության քաղաքացիական ծավալման հանձնաժողովի ժողովրդական կառավարման ենթահանձնաժողովի եւ քաղաքական հանձնաժողովի համատեղ պատվիրակության անդամներին: Ինչպես տեղեկացրել է ՀՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունը, խոսնակը հույս է հայտնել, որ Հայաստան այցը հնարավորություն կտա խորությամբ ուսումնասիրել ու հստակ պատկերացում կազմել մեր երկրի ու տարածաշրջանի մասին: Հանդիպման ընթացքում նշվել է, որ Հայաստանը լինելով ՆԱՏՕ ԽՎ-ի ասոցիացված անդամ` 1994 թվականից մասնակցում է Դաշինքի տարբեր ծրագրերին, եւ համագործակցությունն այս ընթացքում հաջող է եղել: Պատվիրակության անդամները նշել են, որ մեծ նշանակություն են տալիս այս համաժողովին, քանի որ շահագրգիռ են մոտիկից ծանոթանալ Հայաստանին եւ քննարկել համագործակցության խնդիրները: Մտքերի փոխանակման ընթացքում, այլ հարցերի թվում քննարկվել են նաեւ Հայաստանի եւ հարեւանների փոխհարաբերությունները, մասնավորապես, Թուրքիայի հետ, հայ խաղաղապահների գործունեությունը: Նշվել Է, որ Հայաստանը շահագրգիռ է իր բոլոր հարեւանների հետ բարիդրացիական հարաբերություններ ունենալու եւ տարածաշրջանային հակամարտությունների խաղաղ կարգավորման հարցում եւ իր արտաքին քաղաքականությունը կառուցում է` խնդիր ունենալով խորացնել ժողովրդավարությունը ու ինտեգրվել եվրոպական կառույցներում:





