Հունիսի 17-ին ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը նախաձեռնել է ուխտագնացություն Սպիտակավոր եկեղեցի (Սուրբ Կարապետ), որտեղ գտնվում է Գարեգին Նժդեհի գերեզմանը:
Մասնակից շուրջ 80 հանրապետական երիտասարդները մեկնելու են Վերնաշեն գյուղ, որտեղից ոտքով բարձրանալու են դեպի Սպիտակավոր: Այնտեղ երիտասարդները հարգանքի տուրք են մատուցելու Գ.Նժդեհի հիշատակին` ծաղկեպսակներ և ծաղիկներ դնելով նրա շիրիմին:
ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը Գ.Նժդեհի շիրիմի մոտ իրականացնելու է նաև ՀՀԿ-ի շարքերը նոր անդամագրված երիտասարդների անդամատոմսերի հանձնման հանդիսավոր արարողությունը:





