AM
16 Հունիս 2012 - 06:48 AMT

«Չորրորդ իշխանություն». Բելաջիոյի Գրիշը լուրջ գումար է տանուլ տվել խաղատներում

Թերթը գրում է, որ օրերս բավականին հայտնի խաղատներից մեկում բավականին հայտնի խաղատներից մեկում բավականին լուրջ գումար է տանուլ տվել ԱԺ պատգամավոր Գրիգոր Մարգարյանը` Բելաջիոյի Գրիշը: Ի դեպ, նույն լուրերի համաձայն, խոսվում է այն մասին, որ այս վերջին ժամանակահատվածում Գրիշին բիզնես գործերի մեջ օգնում են նաև ՌԴ-ում բնակվող նրա ընկերները, որոնք պատգամավոր «ախպորը» ինչով կարողանում են` հասնում են: Իսկ թե արդյո՞ք գումարներ է տանուլ տվել Մարգարյանը, թե ոչ, և ընդհանրապես` ո՞րն է պատճառը, որ նրա գործերը այդքան վատ վիճակում են գտնվում, թերթը փորձեց այս ամենի վերաբերյալ ստանալ նաև պատգամավորի մոկնաբանությունը, որն էլ սաստիկ նյարդայնացած պատասխանեց. «Չհասկացա, էս ի՞նչ հարցեր եք տալիս պատգամավոր մարդուն: Այ քեզի բան: Ես կազինոյից էնքան հեռու եմ, ինչքան որ դու: Էս կարող ա տեղը տեղը չեք բերում, թե պատգամավորի գործը ո՞րն ա: Ախր, տենց բաներ մի արեք, մենք էլ ենք մարդ ու կարանք հունից դուրս գանք, չէ՞»: