AM
16 Սեպտեմբեր 2004 - 14:22 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՖԻՆԼԱՆԴԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԻՆ

Այսօր ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն ընդունել է երկրում Ֆինլանդիայի դեսպան Տերի Հակալային: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության հեռանկարները` մասնավորապես ՆԱՏՕ-ի «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրի եւ խաղաղապահ գործունեության շրջանակներում: Դեսպանը համոզմունք է հայտնել, որ հայ-ֆիննական հարաբերությունները կզարգանան ինչպես ռազմական, այնպես էլ տնտեսական ու մշակութային բնագավառներում: