AM
18 Հունիս 2012 - 06:31 AMT

Բացվել է Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդարանը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 16-ին մասնակցել է Ստեփանակերտում Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդարանի բացման հանդիսավոր արարողությանը:

Ինչպես հաղորդում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունից` երկրի ղեկավարը նշել է, որ առաջնորդարանի բացումը Արցախի մայրաքաղաքում կարևոր դերակատարություն կունենա հայ ժողովրդի հոգևոր զարգացման, պետություն-եկեղեցի կապերի ամրապնդման գործում եւ նոր լիցք կհաղորդի թեմի գործունեությանը: