AM
17 Սեպտեմբեր 2004 - 15:22 AMT

ՈՒՍԱՍՏԱՆԸ ԳՆԱՀԱՏՈՒՄ Է ԵԱՀԿ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆԸ

Ռուսաստանը գնահատում է ԵԱՀԿ մասնակցությունը Եվրոպայում տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման գործին` ներառյալ հետխորհրդային տարածությունը: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Յակովենկոն` պատասխանելով այն հարցին, թե Կոսովոյի, Մերձդնեստրի, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունների կարգավորման գործում Ռուսաստանի եւ ԵԱՀԿ համագործակցության թեման կշոշափվի արդյոք ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի մասնակից պետությունների արտգործնախարարների դեկտեմբերի 6-7-ը Սոֆիայում կայանալիք ամենամյա հանդիպման ժամանակ: «ԵԱՀԿ-ից պահանջվում է ամենից առաջ օբյեկտիվ եւ կշռադատված վերաբերմունք դրսեւորել իրադարձությունների հանդեպ, հաշվի առնել շահագրգիռ բոլոր կողմերի կարծիքները, ինչպես նաեւ հնարավորինս աջակցել գոյություն ունեցող բանակցային մեխանիզմներին»,- հայտարարել է Ա. Յակովենկոն: