AM
20 Սեպտեմբեր 2004 - 14:46 AMT

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ԵՎ ԵՎՐԱՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴԻՐԸ ԵՎ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ հանդիպում է ունեցել ԵՄ Եվրահանձնաժողովի նախագահ Ռոմանո Պրոդիի հետ: Ինչպես հայտնել են ՀՀ ղեկավարի մամլո ծառայությունում, հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ու հայ-թուրքական հարաբերություններին, ինչպես նաեւ տարածաշրջանային համագործակցությանը առնչվող հարցեր: Նշենք, որ զրույցի ընթացքում Ռ.Պրոդին ընդգծել է ԵՄ հատուկ հետաքրքրությունը Հարավային Կովկասի տարածաշրջանի նկատմամբ` նկատի ունենալով, որ բոլոր երեք երկրները դարձել են «Ընդարձակ Եվրոպա. նոր հարեւաններ» ծրագրի անդամներ: