AM
22 Սեպտեմբեր 2004 - 18:06 AMT

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԱՐԱԳԱՑՆԵԼ ՂԱՐԱԲԱՂԻ ԽԱՂԱՂ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների Աստանայում կայացած հանդիպումից հետո կարեւոր է արագացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունների գործընթացը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը` Բավքում ընդունելով ԵԱՀԿ Գործող նախագահի ղարաբաղյան հակամարտության գծով հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Դիմիտրովին: Նշենք, որ զրույցի ընթացքում Է.Մամեդյարովը դրական գնահատական է տվել Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների Պրահայում կայացած վերջին հանդիպմանը: