Հայաստանի Ազգային ժողովի խոսնակ Արթուր Բաղդասարյանն ընդունել Է ԵԱՀԿ գործող նախագահի Լեռնային Ղարաբաղի գծով հատուկ բանագնաց Ֆիլիպ Դիմիտրովի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես հաղորդել են ՀՀ խորհրդարանի մամլո ծառայությունում, հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի կարգավորմանն առնչվող հարցեր: Կողմերը կարեւորել են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների պարբերական հանդիպումները, ինչպես նաեւ խորհրդարանական շփումների զարգացման անհրաժեշտությունը` հաշվի առնելով օրենսդրական մարմինների դերն ու նշանակությունը հակամարտությունների կարգավորման գործում: Զրույցի ընթացքում քննարկվել են նաեւ տարածաշրջանային հարցեր:





