AM
21 Հունիս 2012 - 08:43 AMT

Արմեն Մարտիրոսյան. Կառավարության ծրագիրն անիրատեսական է և կյանքի չի կոչվի

Այն գերակա ուղղությունները, որ նշել է նոր կառավարությունը իր ծրագրում առաջիկա 4 տարիների ընթացում կյանքի կոչելու համար, ըստ «Ժառանգություն» կուսակցության անդամ Արմեն Մարտիրոսյանի, իրատեսական չեն և կյանքի չեն կոչվի:

Արմեն Մարտիրոսյանը դրա գլխավոր պատճառն այն է համարում, որ կառավարությունում չկան այդ ծրագիրն իրագործողներ:

Կառավարության ծրագրի մի քանի գերակայությունների իրականացումը Արմեն Մարտիրոսյանը ոչ մի կերպ չի կարողանում պատկերացնել, մասնավորապես, տնտեսության զարգացումը. «Ինչպես կարելի է զարգացնել տնտեսությունն այն պարագայում, երբ ի սկզբանե օլիգոպոլ կարգավիճակ է ամրապնդված և քանի գնում է այդ երևույթը խորանում է»:

Որպես օրինակ բանախոսը բերեց դեղերի հետ կապված վերջին դեպքը, երբ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը տուգանեց «Նատալի ֆարմ» ընկերությանը: Ըստ Մարտիրոսյանի, դրանից տուժած «Սզնի» ընկերությունը ոչ մի օգուտ չքաղեց և այժմ այդ ընկերության տնօրենը լուրջ ֆինանսական խնդիրներ ունի:

Մարտիրոսյանը անիրատեսական է համարում նաև ինստիտուտցիոնալ փոփոխությունների մասին դրույթը: Ըստ նրա` ինստիտուտցիոնալ փոփոխություններ օլիգարխիկ կառավարությունը չի կարող իրականացնել: