Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է Համաշխարհային Բանկի երեւանյան գրասենյակի տնօրեն Ռոջեր Ռոբինսոնին: Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի` ՀԲ-ի հետ համագործակցության ներկա փուլին եւ հեռանկարներին վերաբերող հարցեր: Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են նաեւ Հայաստանում իրականացվող բարեփոխումներին, մասնավորապես հարկային, մաքսային ոլորտներում: Նշենք, որ Ռ.Ռոբինսոնը հայտնել է, որ ՀԲ-ի կենտրոնական գրասենյակում օրերս քննարկվել են Հայաստանում ընթացող բարեփոխումները, որոնց տրվել է դրական գնահատական:





