Իրաք հայ ռազմական բժիշկներին եւ սակրավորներին ուղարկելու հարցը չի ներառվել Ազգային ժողովի առաջիկա եռօրյայի օրակարգում: Այդ մասին հաղորդել է ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության հարցերի եւ ներքին գործերի հանձնաժողովի նախագահ Մհեր Շահգելդյանը: Միեւնույն ժամանակ օրակարգում ներառվել է 32 օրինագիծ եւ 16 միջազգային կոնվենցիա: Նշենք, որ ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանի սեպտեմբերի 22-ին արված հայտարարության համաձայն, Իրաք հայ ռազմական մասնագետներին ուղարկելու հարցը գտնվում է բացառապես այդ երկրի վերականգնման համար տրամադրվող մարդասիրական օգնության շրջանակներում:





