AM
25 Սեպտեմբեր 2004 - 14:48 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՌԱԶՄԱԿԱՆ ՈՒԺԵՐԻ ՇՓՄԱՆ ԳԾԻ ԴԻՏԱՐԿՈՒՄԸ ԱՆՑԵԼ Է ԱՌԱՆՑ ՄԻՋԱԴԵՊԵՐԻ

Հայաստանի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի Ղազախի հատվածում սեպտեմբերի 24-ին անցկացված ԵԱՀԿ հերթական մոնիտորինգն առանց միջադեպերի Է անցել: Հայկական կողմից դիտարկումն իրականցրել Է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը եւ նրա դաշտային օգնականներ Քեննեթ Պիկլեսն ու Պիտեր Կայը: Ադրբեջանական կողմից ներկա են եղել ԵԱՀԿ գործող նախագահի դաշտային օգնականներ Իմրե Պալատինուսը եւ Միրոսլավ Վիմետալը: