Թերթը գրում է, որ ՀՀԿ-ն ոչ մի կերպ չի կարողանում կողմնորոշվել Գեղարքունիքի մարզպետի հարցում: Երեկվա նիստի ժամանակ որոշվել է հետաձգել հարցը, քանի որ ԱԺ պատգամավոր Ռաֆիկ Գրիգորյանը չի ցանկանում մարզպետ դառնալ: Ու բացի նրանից, ըստ էության, այլ «հարմար» թեկնածու ՀՀԿ-ն այդպես էլ չի կարողանում գտնել: Ըստ թերթի տեղեկությունների` Սերժ Սարգսյանի մոտ այս օրերին լոբբինգ են անում, որ մարզպետ նշանակվի փոխմարզպետ Արտյուշա Ղուկասյանը, որն առավել հայտնի է իր քրեական անցյալով ու ամենահարմար թեկնածուն է: Մարզում բոլոր մրցույթներում հաղթող են ճանաչվում նրա եղբոր ընկերությունները: Միայն 2006-2007-ին նրան պատկանող «Շանթ-Սեյրան» ՍՊԸ-ն պետությունից «Մադինա» ոռոգման ծրագրի համար ստացել է 21 միլիոն դրամ, որից 18 միլիոնը շորթել է:





