AM
28 Սեպտեմբեր 2004 - 19:10 AMT

ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ «ԱՐՄԵՆՏԵԼԻ» ՀԵՏ ԿԱՊԻ ՆՈՐԱԳՈՒՅՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ Է ՍՏՈՐԱԳՐԵԼ

Ֆրանսիական «ԱլկաՏել» ընկերությունը 2 միլիոն եվրո արժողություն ունեցող կապի նորագույն համակարգերի մատակարարման պայմանագիր է ստորագրել «ԱրմենՏել» ընկերության հետ: Պայմանագիրը նախատեսում է «ԱրմենՏելի» ցանցի արդիականացում եւ ընդլայնում: Նշենք, որ նոր տեխնոլոգիաների կիրառումը թույլ կտա բարձրացնել կապի որակը եւ Հայաստանի հյուսիսային շրջանների բնակիչներին մատուցել հեռահաղորդակցային նոր ծառայություններ: Նախագծի իրականացումը նախատեսվում է ավարտել 2005 թվականի օգոստոսին: Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարության որոշմամբ «ԱրմենՏել» ընկերությունը կպահպանի մենաշնորհատերի կարգավիճակը երկրում մինչեւ հոկտեմբերի 12-ը: