ԵԱՀԿ ղարաբաղյան հակամարտության հարցերով Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան կժամանեն հոկտեմբերի կեսին: Այդ մասին «Էքսպրես» թերթին հարցազրույցի ընթացքում հայտնել է ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը: Նրա խոսքերով` միջնորդների այցի նպատակն է ճշտել կողմերի դիրքորոշումները:





