ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ հունիսի 24-ին`ժամը 12.03-ին Աշտարակ-Ապարան ավտոճանապահի 5-րդ կմ ում տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ:
Ինչպես հաղորդոում են ԱԻՆ կայքում` դեպքի վայր է մեկնել ՄՓՎ փրկարար ջոկատը: Բախվել են «ՎԱԶ-2106»մակնիշի 21 TT 853 պետհամարանիշով և «ՇԿՈԴԱ» մակնիշի 025 LL 63 պետհամարանիշով ավտոմենքենաները:
Փրկարարաները «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմենքենայից դուրս են բերել ուղևոր` 1933թ. ծնված Անուշավան Հակոբյանի դին և տարբեր մարմնական վնասվածքներ ստացած «ՎԱԶ-2106»-ի վարորդ` 1962թ. ծնված Գնել և ուղևոր 1937թ. ծնված Սեդա Հակոբյաններին: Ավտովթարի հետևանքով տարբեր մարմնական վնասվածքներ են ստացել նաև «ՇԿՈԴԱ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ 1974թ. ծնված Արտակ Գևորգյանը և ուղևոր 2006թ. ծնված Արման Գևորգյանը:
Տուժածները տեղափոխվել են Երևան քաղաքի «Արմենիա» ԲԿ: Գ. Հակոբյանի առողջական վիճակը գնահատվել է բավարար, Ս. Հակոբյանինը` ծանր, Արման Գևորգյանինը`միջին ծանրության:





