Հանրապետության տարբեր շրջաններում երեկ` հունիսի 24–ին, գրանցվել է խոտածածկ տարածքների այրում։ ԱԻՆ լրատվական ծառայության հաղորդմամբ, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Տանձանոց կոչվող թաղամասում այրվել է 1000քմ մակերեսով խոտածածկ տարածք, Գեղարքունիքի մարզի Նորտուս գյուղում` 1 հա, Երևանի Խարբերդի ամառանոցներում` 100 քմ, Նորքի այգիներում` 1500քմ: Իսկ հունիսի 25-ին Երևանի ՀԱ Բ2 թաղամասում 1գմ մալուխ:





