AM
1 Հոկտեմբեր 2004 - 14:42 AMT

ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ՆԳՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ ԵՆ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՒՄ ՀԱՎԱՔԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

ԱՊՀ-ի երկրների ներքին գործերի նախարարների` սեպտեմբերի 29-30-ը Կիեւում տեղի ունեցած նիստի արդյունքներով, ԱՊՀ-ի երկրների ՆԳՆ ղեկավարները այսօր ստորագրել են ահաբեկչության դեմ պայքարում հավաքական միջոցառումների մասին համաձայնագիր: Հայկական կողմից փաստաթուղթը ստորագրել է Հայաստանի ոստիկանության պետ Հայկ Հարությունյանը: Նշենք, որ համաձայնագրում ահաբեկչության դեմ պայքարում նախատեսված միջոցառումների թվում նշվում է այնպիսի տեխնիկական սարքերի մշակումն ու ներդրումը, որոնք թույլ կտան հետեւել այն անձանց տեղափոխություններին, որոնք կարող են մեղսակից լինել հանցագործությունների կատարմանը: