Այժմ թիվ մեկ խնդիրը խորհրդարանական ընդդիմության ճիշտ համագործակցությունն է, սակայն որոշ արհեստական հարցեր խանգարում են դրան: Այդ մասին այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:
Ըստ նրա, ՀԱԿ ներկայացուցիչների դուր չեկավ իր այն հայտարարությունը, թե Հայաստանում առկա կոռումպացված պետական համակարգի համար մեղավոր են վերջին 22 տարիների բոլոր կառավարությունները:
«ՀՀՇ-ն ասում է, թե մինչ 1998թ. ամեն ինչ լավ էր և սկսեց վատանալ դրանից հետո, ՀՀԿ-ն պնդում է, որ մինչ 1998թ. աղտեալի վիճակ էր, և միայն դրանից հետո իրավիճակը սկսեց շտկվել»,-ասել է նա:
Ըստ Հակոբյանի, միայն ճանաչելով սեփական սխալները, կարելի է լուծել առկա խնդիրները: Նա հավելել է, որ գտնում է, որ խորհրդարանական ընդդիմությունը համագործակցելու բոլոր հնարավորություններն ունի, հարկավոր է միայն ճիշտ շեշտադրումներ անել:
«Ոչ թե ով է մեղավոր, քանի որ այդ դեպքում միշտ մեղավոր է դիմացինը, այլ որոնք են պատճառներն այս իրավիճակի»,-ասել է նա:





