AM
25 Հունիս 2012 - 11:05 AMT

Սայաթ-Նովա 15 հասցեում սեյսմակայունությունը վտանգող շինարարական աշխատանքներ են իրականացվել

Արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնում այսօր Երևանի Սայաթ-Նովա 15 շենքի բնակիչներից ահազանգ է ստացվել, որ իրենց շենքի նկուղում իրականացվում են շինարարական աշխատանքներ, որոնք սպառնում են շենքի սեյսմակայունությանը: Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբը տեղում պարզել է, որ բացակայում է շինարարական աշխատանքների թույլտվություն։ ԱԻՆ աշխատակիցներն արգելել են հետագա աշխատանքների իրականացումը:

Ներկա պահին ԱԻՆ աշխատակիցները գտնվում են Սայաթ-Նովա 15 շենքի բակում: