AM
25 Հունիս 2012 - 15:04 AMT

Բորդյուժան Էդվարդ Նալբանդյանին է ներկայացրել կազմակերպության ընթացիկ աշխատանքները

Հունիսի 25-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը :

Զրուցակիցները քննարկել են Հավաքական անվտանգության խորհրդի որոշումների իրականացման ընթացքը, ՀԱՊԿ օրակարգային հարցերը:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ԱԳ նախարարին ներկայացրեց կազմակերպության քարտուղարության կողմից իրականացվող ընթացիկ աշխատանքները: