AM
2 Հոկտեմբեր 2004 - 15:13 AMT

ԵԹԵ ԿԱՌԱՎԱՐՈՂ ԿՈԱԼԻՑԻԱՆ ՉԼՈՒԾԻ ԻՐ ԱՌՋԵՎ ԾԱՌԱՑԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԸ, «ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԴՈՒՐՍ ԿԳԱ ԴՐԱ ԿԱԶՄԻՑ

Եթե կառավարող կոալիցիան չկարողանա լուծել իր առջեւ ծառացած խնդիրները, ՀՅ «Դաշնակցություն» կուսակցությունը դուրս կգա դրա կազմից: Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, միեւնույն ժամանակ նշելով, որ դուրս գալու դեպքում ՀՅԴ-ն չի համալրի ընդդիմության շարքերը, քանի որ կուսակցությունը քաղաքական դաշտում ունի իր սեփական տեղը: Միաժամանակ նա մատնանշել է, որ չնայած կառավարող կոալիցիայի գործունեության մեջ առկա որոշակի բացերին, այն հասել է նշանակալի արդյունքների, մասնավորապես, էականորեն բարձրացել է Հայաստանի միջազգային հեղինակությունը եւ կայունացել է ներքաղաքական իրավիճակը: