AM
4 Հոկտեմբեր 2004 - 13:27 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՀԵՌԱԽՈՍՈՎ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՐԴԻԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ

Հոկտեմբերի 2-ին կայացել է Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ռոբերտ Քոչարյանի հեռախոսազրույցը: Ինչպես հաղորդել է Ռուսաստանի նախագահի լրատվական ծառայությունը, երկու պետությունների ղեկավարները հեռախոսով քննարկել են երկկողմ եւ տարածաշրջանային համագործակցությանն առնչվող արդիական հարցեր: Նշենք, որ Ռուսաստանի կողմից «Վերին Լարս» վերահսկիչ անցագրային կետի փակման արդյունքում հայկական բեռները կանգնած են մնում վրաց-ռուսական սահմանում: