AM
5 Հոկտեմբեր 2004 - 15:01 AMT

ԱՅՍՕՐ ԾՐԱԳՐՎՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԷԿ-Ի ՎԵՐԱԳՈՐԾԱՐԿՈՒՄԸ

Այսօր երեկոյան ծրագրվում է Հայաստանի ԱԷԿ-ը միացնել հանրապետության էլեկտրահամակարգին: Այդ մասին «Արմինֆո» գործակալության թղթակցին տեղեկացրել է ԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Գագիկ Մարկոսյանը: Նրա խոսքերով` ԱԷԿ-ն ընթացիկ տարվա հուլիսի 31-ին կանգնեցվել էր կապիտալ վերանորոգման եւ միջուկային վառելիքի նոր խմբաքանակով լցարկման համար: Ընդսմին Գ.Մարկոսյանը տեղեկացրել է, որ ռեակտորի վերանորոգումն իրականացվում է չորս տարին մեկ անգամ: Նշենք, որ 2004 թվականի առաջին ութ ամիսներին Հայաստանի ԱԷԿ-ի արտադրած էլեկտրաէներգիան կազմել է հանրապետությունում արտադրվող էլեկտրաէներգիայի ընդհանուր ծավալի 41տոկոսը, որն 55 տոկոսով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ: