AM
5 Հոկտեմբեր 2004 - 17:54 AMT

ՆԱՏՕ-Ն ՄՏԱԴԻՐ ՉԷ ՄԻՋՆՈՐԴԻ ԴԵՐ ԿԱՏԱՐԵԼ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ

ՆԱՏՕ-ն մտադիր չէ միջնորդի դեր կատարել հակամարտությունների կարգավորման գործում: Այս մասին «Իզվեստիա» թերթին հայտարարել է Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը: «Մենք մեր դերն այլ կերպ ենք պատկերացնում. հակամարտությունների կարգավորումը մենք թողնում ենք ԵԱՀԿ-ին»,- ընդգծել է Սիմոնսը: Ընդսմին, նա նշել է, որ ՆԱՏՕ-ն ունի իր տեսակետը այդ հակամարտությունների առնչությամբ, որը կարտահայտվի, այդ թվում Ռուսաստանի հետ շփումներում` Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի շրջանակներում: Նրա խոսքերով` դաշինքը պետք է ձգտի իրազեկ լինել այլ կազմակերպությունների շրջանակներում ընթացող գործընթացներին: