AM
5 Հոկտեմբեր 2004 - 19:15 AMT

ԵԽԽՎ-ՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՎՏԱՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԵԽ-ԻՑ

Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում ադրբեջանական պատվիրակությունը ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի առաջին օրը հերթական փաստաթուղթն Է ներկայացրել քարտուղարությանը` վտարել Հայաստանին ԵԽ-ից: Ինչպես Բաքվի «525-րդ» թերթին հայտարարել է ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության անդամ Ռաֆայել Հուսեյնովը, Նախարարների կոմիտեին ուղղված «Եվրախորհրդից Հայաստանի վտարման մասին» փաստաթղթում ասվում է «գրավյալ» տարածքների եւ 1 մլն փախստակաների մասին, ինչպես նաեւ ներկայացված են Ադրբեջանի դժգոհությունները ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի` ԵԽԽՎ ամառային նսշատրջանում ունեցած ելույթի կապակցությամբ: