«Ժողովուրդ» թերթը գրում է, որ շրջանառվող լուրերի համաձայն` ԱԱԾ-ում ակտիվորեն քննարկում են «Սիվիլիթասում» փողերի լվացման մեղադրանքով հարուցված քրեական գործում որևէ կերպ ներգրավել նաև ամերիկացի բարերար Ջոն Հանթսմանին: Ըստ թերթի տեղեկությունների` կարծիք է հնչել Հանթսմանին հարցաքննելու մասին, որը, սակայն անիրատեսական է համարվել: Ու քանի որ հնարավոր չէ իրագործել Հանթսմանին անձամբ հարցաքննելու տարբերակը, չի բացառվում, որ այս գործի շրջանակում նրան հարցումներն ուղարկվեն ԱՄՆ: Թերթը հիշեցնում է, որ ԱԱԾ տարածած հայտարարության մեջ շրջանառվում էր նաև Հանթսմանի անումը «Սիվիլիթասում» գումարներ լվանալու համատեքստում:





