Ըստ թերթի տեղեկությունների, բժիշկները հենց այդտեղ են նշել իրենց մասնագիտական օրը
«Երկիր» թերթը գրում է, որ հունիսի 21-ին բուժաշխատողները նշում էին իրենց մասնագիտական տոնը: Իսկ օրն, ինչպես պարզել է թերթը, վերածվել է իսկական տոնի: Ֆիլհարմոնիայի դահլիճում կազմակերպած համերգից հետո, ըստ թերթի տեղեկությունների, բուժաշխատողները գնացել են «Հարսնաքար» և մի լավ քեֆ են արել:
Թերթը հիշեցնում է, որ այդ նույն վայրում հունիսի 17-ին դաժան ծեծի են ենթարկվել երեք ռազմական բժիշկներ:





