Ոստիկանությունից այսօր` հունիսի 27–ի գիշեր տեղեկություն է ստացվել, որ Սպիտակ–Երևան ավտոճանապարհի 8-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չպարզված հանգամանքներում «Մերսեդես» մակնիշի 20 ՏՏ 299 պ/հ ավտոմեքենան (վարորդ` 1991 թ. ծնված Նիկոլ Սարգսյան) դուրս է եկել ճանապարահի երթևեկելի մասից և բախվել ճամփեզրի ծառերին: ԱԻՆ լրատվականի հաղորդմամբ, պատահարի հետևանքով Ն. Սարգսյանը և ուղևոր Գոռ Կարապետյանը, մինչ հրշեջ-փրկարարների ժամանումը, տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սպիտակի հիվանդանոց: Հրշեջ-փրկարարները դադարեցրել են ավտոմեքենայից գազի արտահոսքը: Ըստ բժիշկների` Ն. Սարգսյանի առողջական վիճակը բավարար է, իսկ Գ. Կարապետյանինը` ծանր:





