Ղարաբաղի խնդրով պաշտոնական քննարկումներից բացի ԵԱՀԿ հովանու ներքո արդեն մոտ 4 տարի Մոսկվայում կանոնավոր կերպով հանդիպում են Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի, ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի ներկայացուցիչները: Ինչպես տեղեկացրել է «Ազատություն» ռադիոկայանը, քննարկումներն ընթանում են փակ դռների հետեւում: Մոսկվայի այդ «կլոր սեղանը» կազմակերպվում Է Դորտմունդյան խորհրդաժողովի շրջանակում, ունի հասարակականի կարգավիճակ եւ նրա ընդհանուր եզրակացությունը որպես առաջարկ պիտի ներկայացվի հակամարտող կողմերին եւ միջնորդներին: Ինչպես հայտարարել է հանդիպման մասնակից` Լեռնային Ղարաբաղից քաղաքագետ Դավիթ Բաբայանը, այդ կլոր սեղանը միակ վայրն Է, ուր ԼՂՀ ներկայացուցիչները երես առ երես հանդիպում են ադրբեջանցիների հետ:





