AM
6 Հոկտեմբեր 2004 - 18:43 AMT

ԹԲԻԼԻՍԻՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎ

Հոկտեմբերի 21-22-ին Թբիլիսիում կանցկացվի Արեւելյան Եվրոպայի, Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրների շրջակա միջավայրի պահպանության նախարարների խորհրդաժողովը: Հանդիպման ընթացքում քննարկվելու են գործընկերային հարաբերությունները եւ Արեւելյան Եվրոպայի, Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրների շրջակա միջավայրի պաշտպանության ռազմավարության իրականացման գործողությունների ծրագիրը: Նշենք, որ խորհրդաժողովի աշխատանքին կմասնակցեն ՄԱԿ-ի, Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի եւ այլ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: