AM
27 Հունիս 2012 - 12:15 AMT

Մեծամորի ճանապարհին մահվան ելքով 2 վրաերթ է տեղի ունեցել

Ոստիկանության Մեծամորի բաժնի պահակակետից hունիսի 26-ին` ժամը 21.20-ին, բաժնում ահազանգ է ստացվել, որ իրենցից մոտ 50 մ հեռավորության վրա վրաերթ է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը`պահակակետի ոստիկաններից մեկը նկատելով կատարվածը՝ վրաերթի ենթարկված երեխային անմիջապես պատահական ավտոմեքենայով տեղափոխել է հիվանդանոց, սակայն երեխան ճանապարհին մահացել է:

Հիվանդանոցից ևս ոստիկանության Մեծամորի բաժնում ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել Մեծամոր քաղաքի բնակիչ, 2001 թ. ծնված Լևոն Թադևոսյանի դիակը:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 21.00-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Գոլֆ-3» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արմավիր-Մեծամոր ճանապարհի 6-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել հեծանվորդ Լևոն Թադևոսյանին:

Դեպքի վայրում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել նաև իր ծառայողական պարտականությունները կատարող Ճանապարհային ոստիկանության աշխատակցին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է նախաքննություն: