«Եղնիկներ» զորամասում ժամկետային զինծառայող Նարեկ Ավետիսյանի աչքը երկաթյա շղթայով հանած ենթասպա Արմեն Թովմասյանը դատապարտվել է 3 տարի 6 ամիս ազատազրկման: Այս մասին հաղորդում է Datalex.am-ը:
2011 թվականի դեկտեմբերի 16-ին Արցախի Հանրապետության ՊԲ «Եղնիկներ» զորամասում տվյալ զորամասի ենթասպա Արմեն Թովմասյանը երկաթյա շղթայով հարվածել էր ժամկետային զինծառայող Նարեկ Ավետիսյանի աչքին: Վերջինս տեղափոխվել էր Երևանի՝ Մալյանի անվան աչքի կլինիկա, որտեղ զինծառայողի աչքը վիրահատվել էր: Զինծառայողի աջ աչքը չի տեսնում:
ՀՀ ՊՆ քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ ՀՀ Քր. Օր.-ի 375 հոդվածի 1-ին մասով, ինչպես նաև ՀՀ Քր. Օր.-ի 112-րդ հոդվածի 1-ին մասով:





