AM
27 Հունիս 2012 - 12:49 AMT

Վարչապետն ու ԵՄ երկրների դեսպանները քննարկել են կառավարության ծրագիրը

Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեայի կազմակերպած աշխատանքային ճաշին, որին հրավիրված են եղել նաև ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ անդամ երկրների դեսպանները, հայտնում է կառավարության մամլո ծառայությունը:

Մտքեր են փոխանակվել վերջերս Ազգային ժողովի կողմից հաստատված ՀՀ կառավարության գործունեության ծրագրի իրականացման և նրա առաջնայնությունների, մեր երկրի ներքին ու արտաքին քաղաքականության շուրջ:

Զրուցակիցները լայն անդրադարձ են կատարել նաև Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների զարգացման հեռանկարներին, մեր երկրում իրականացվող բարեփոխումներին: