Հայ խորհրդարանականների ներկայությամբ ադրբեջանցի պատգամավորները կպահանջեն ՆԱՏՕ-ից` Հայաստանին «ագրեսոր» ճանաչել եւ համապատասխան որոշում կայացնել դրա վերաբերյալ: Այդ մասին, ըստ ադրբեջանական «Էխո» թերթի, հայտարարել է միլի մեջլիսի խոսնակ Մուրթուզ Ալեսքերովը Ադրբեջանի խորհրդարանում` նոյեմբերի 26-28-ը Բաքվում անցկացվելիք ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի «Ռոուզ Ռոդ» սեմինարին հայ խորհրդարանականների մասնակցության հարցի քննարկման ժամանակ: Նշենք, որ տվյալ հայտարարությունը արվել է ի պատասխան սեմինարին հայ խորհրդարանականների մասնակցության դեմ արտահայտվող պատգամավորների: Հիշեցնենք, որ ավելի վաղ Մ.Ալեսքերովը հայտարարել է, որ դեմ չէ Հայաստանի խորհրդարանի ներկայացուցիչների ժամանմանը:





