AM
27 Հունիս 2012 - 14:31 AMT

Երևանում կլոր սեղան է կազմակերպվել քաղաքական կյանքում կանանց մասնակցության ընդլայնման վերաբերյալ

Հունիսի 26-ին ԵԱՀԿ երևանյան գրասենյակը կազմակերպել էր կլոր սեղան կուսակցությունների կին ներկայացուցիչների համար` փոխանակելու 2012 թ. մայիսի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ունեցած փորձը:

Մասնակիցները քննարկեցին իրենց անհատական փորձը քարոզարշավի ընթացքում, ինչպես նաև քաղաքական կյանքում կանանց մասնակցության ընդլայնման ուղիները:

«Կին առաջնորդները կարևոր դեր ունեն կայուն բազմակարծ հասարակության զարգացման գործում», – ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ժողովրդավարացման ծրագրի ղեկավար Օլիվեր ՄկՔոյը. «Հետամուտ զարգացնելու այն ձեռքբերումները, որ ունեցել ենք` մենք անդրադառնում ենք հիմնական հարցերին այն կանանց հետ, ովքեր կանոնավոր կերպ ներգրավված են քաղաքական կուսակցությունների գործունեությունում»:

Միջոցառումը կազմակերպվել էր նաև 2011թ. դեկտեմբերին քաղաքական կուսակցություններում կանանց մասնակցության վերաբերյալ միջոցառմանն ի հաջորդում` ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) հետ համատեղ:

«Այս միջոցառումը հիանալի հնարավորություն է ԺՀՄԻԳ-ի համար` կանանց քաղաքական մասնակցության աշխատանքներում ուղղակի անդրադարձ կատարելու իր` հմտություններ զարգացնելու նախաձեռնության ազդեցությանը», – ասաց ԺՀՄԻԳ-ի ծրագրի պատասխանատու Դիանա Դիգոլը:

Երկուսն էլ` ԵԱՀԿ երևանյան գրասենյակն ու ԺՀՄԻԳ-ը, աջակցում են Հայաստանում կանանց ավելի մեծ մասնակցությանը հասարակական կյանքում: