Հոկտեմբերի 5-ին կայացել է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայկական,վրացական եւ ադրբեջանական պատվիրակությունների ղեկավարների հանդիպումը, որին մասնակցել են ԵԽԽՎ նախագահ Պիտեր Շիդերը եւ գլխավոր քարտուղար Բրունո Հալերը: Ինչպես այդ կապակցությամբ հայտարարել է Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը, հանդիպման ընթացքում առաջարկվել է Վրաստանում անցկացնել Հարավային Կովկասի երեք երկրների երիտասարդության ներկայացուցիչների հանդիպումը` Լեռնայի Ղարաբաղի, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի ներկայացուցիչների մասնակցությամբ: Ինչպես տեղեկացրել է «Թուրան» գործակալությունը, ադրբեջանական կողմը հայտարարել է նման հանդիպումների ոչ տեղին լինելը` մինչեւ «Ադրբեջանի զավթված տարածքների ազատագրումը»:





