AM
7 Հոկտեմբեր 2004 - 17:33 AMT

ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԿՔՆՆԱՐԿԻ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑԸ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԲԱՆԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ

Այսօր Բուլղարիայի նախագահ Գեորգի Պրվանովը երկօրյա պաշտոնական այցով ժամանում է Բաքու: Բանակցությունների ընթացքում տարածաշրջանային հարցերի թվում կողմերը կքննարկեն, մասնավորապես, ղարաբաղյան կարգավորման խնդիրը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Նշենք, որ Բուլղարիան ներկայումս նախագահում է տվյակ կազմակերպությունում: