AM
28 Հունիս 2012 - 05:28 AMT

«Հայկական ժամանակ». Վիտալի Բալասանյանին ԼՂՀ ԱԺ ՀՅԴ խմբակցությունից հեռացնելու որոշում է կայացվել

«Հայկական ժամանակ»-ը գրում է, որ ԼՂՀ գործող նախագահ, նախագահի թեկնածու Բակո Սահակյանի հիմնական մրցակից գեներալ Վիտալի Բալասանյանը երեկ թերթի թղթակցի հետ զրույցում հաստատել է, որ ԼՂՀ ԱԺ ՀՅԴ խմբակցությունից իրեն հեռացնելու որոշում է կայացվել երեկ:

Ուշագրավ է, որ դա տեղի է ունեցել ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի Ղարաբաղ այցելությունից հետո, որին այլ ուշագրավ պրոցեսներ էլ են հետևել: Բալասանյանը, սակայն, թերթի թղթակցին ասել է. «Մեր ԱԺ կանոնակարգ-օրենքով, որևէ մեկին իրավունք չունեն հեռացնել: Միայն ես կարող եմ դիմում գրել, մանդատից հրաժարվել: Բայց իրենք այդպիսի ծիծաղելի, սխալ, հակաօրինական որոշում են կայացրել: Ինձ ոչ մեկը չի հեռացրել և չի կարող հեռացնել»: Հիմա ի՞նչ եք անելու` հարցին Բալասանյանը պատասխանել է. «Ընտրվելու եմ հանրապետության նախագահ, ծառայելու եմ երկրին, ժողովրդին: Միանշանակ»: