AM
28 Հունիս 2012 - 05:47 AMT

«ՉԻ». Հայ օլիգարխների մեծ մասը պատրաստվում է հանգստի մեկնել Եվրոպա

«Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է, որ իրենց տեղեկությունների համաձայն հայրենի օլիգարխիկների մի զգալի հատվածը մոտ օրերս կլքի ՀՀ սահմանները:

«Եվ քանի դեռ որոշ «կարիքավոր» օլիգարխներ փորձում են մի կերպ հատել Վրաստանի սահմանը, մի մասն արդեն իրենց հանգստանալու տեղերը «բրոնյա» է արել Իտալիայում, Գերմանիայում և Հունաստանում»,-գրում է թերթը:

Ըստ թերթին հասած տեղեկությունների, պատգամավորներից Հարություն Ղարագյոզյանը`Կարամելի Հարութը, Կարեն Սարիբեկյանը, Աշոտ Արսենյանը` Քլոսը, ինչպես նաև նորաթուխ պատգամավոր Աբրահամ Մանուկյանը պատրաստվում են մեկնել Իտալիա: ՀՀԿ-ականներ Մնացական Մնացականյանը, Մուրադ Մուրադյանն ու Արտակ Սարգսյանը` «Սասի» Արտակը, մեկնում են Գերմանիա, դե իսկ ահա Աժ փոխնախագահ Էդուարդ Շարմագանովն էլ իր մտերիմ շրջանակով չի բացառվում, որ ուդդություն վերցնի դեպի Հունաստան: